Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում տեղ գտնող մտահոգիչ երևույթըԱհա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-ԳրիգորյանցՀոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներինՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԳյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետի աշխատանքը կասեցվել էՀովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր ԳրիգորյանՉքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե ՀովհաննիսյանԱնակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևորՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալՎստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. ԱվինյանԳևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է լուրերը
Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Հանրային տրանսպորտում ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության. ԱվինյանԲյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործելՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանՈւիթքոֆն ու Քուշները Զելենսկու հետ բանակցություններից հետո լքել են ԿիևըԱրմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել. Տիգրան ԱբրահամյանԵրկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն ԱզիզյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364ԱՄՆ-ում Boeing բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. կան զոհեր և վիրավորներԱվերածություններ` Գեղարոտում. ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներԻրանն ԱՄՆ ավիակրին հարվածել է նոր հրթիռովԿրեմլում հայտարարել են մոտ ժամանակներս Փաշինյանի` Մոսկվա հնարավոր այցի մասինԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էԹրամփը փոխել է սանրվածքն ու մազերի գույնըԿարծես 30.000 մարդու սրտի զարկի ձայնն էլ լսեի ու զգայի... Ես ու Դուք, ու թող փորձեն. ՍիրուշոԱյսօր՝ ժամը 10:00-ից, լույս չի լինի«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքըՀավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի
Հասարակություն

Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր Գրիգորյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»։

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների նկատմամբ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի հանդեպ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ և այլատեսակ բանսարկություններ և զրպարտություններ։

Եվ արդեն Հովհաննավանքից նոր ահազանգ է հնչում։

Օհանավանի բնակիչները պնդում են, որ դարեր շարունակ խոկման, ապաշխարության և Սուրբ Պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, լինելով Հովհաննավանքի օրինական հոգևորականը, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Ստեփանը շարունակում է տնօրինել տարածքը ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։

Եվ ուրեմն, մենք արդեն գործ ունենք ոչ միայն կանոնական ապստամբության, այլև վանական սրբավայրի զավթումից հետո դրա հոգևոր դիմագծի աղավաղման հետ։

Բայց այսօրվա պատկերը օդից չի ծնվել։

Եկե՛կ քննենք․

1. Սկիզբը՝ եկեղեցական հնազանդության մերժումը։

Ստեփան Ասատրյանը դեռ մինչև կարգալուծումը հրապարակային ելույթներով վարկաբեկել էր Մայր Եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից հոգևորականներին, անտեսել թեմակալ առաջնորդի հրահանգները, Պատարագի ընթացքում կամայականորեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը և բազմիցս հրաժարվել ներկայանալ իրեն վերաբերող եկեղեցական հանձնախմբի նիստերին։

Այսինքն՝ կարգալուծությունը մեկ պահի քմահաճ որոշում չէր։ Դրան նախորդել էր նվիրապետական կարգին չհնազանդվելու մի ամբողջ ընթացք։

2. «Չեմ ընդունում»․ բացահայտ ապստամբությունը։

Կարգալուծությունից ընդամենը երկու օր անց, երբ Մայր Աթոռի ներկայացուցիչները Հովհաննավանքում պահանջեցին հանձնել եկեղեցու բանալիները, նա հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը և բանալիները չի հանձնում։

3. Հովհաննավանքի զավթումը։

Կարգալույծ հռչակվելուց հետո Ս․Ասատրյանը չհեռացավ Հովհաննավանքից և չհանձնեց ոչ միայն եկեղեցու, այլ նաև Եկեղեցապատկան բնակարանի բանալիները։

4. Սրբապղծություն՝ կարգալույծ վիճակում ծեսերի շարունակումը:

Կարգալույծի հանդես գալը որպես կեղծ «հոգևորական» ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ և ժողովրդի խաբեություն։

Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «Պատարագ», «պսակ», «թաղման» և «բժշության» կարգեր անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ, Սուրբ Խորհրդի անարգում։ Իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել։

Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և սրբապիղծ բեմականացում:

Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ։

Նա, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «Պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլ նաև ծանրագույն մեղք՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ:

5. ԵՎ ՀԻՄԱ՝ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԲԼԱՏՆՈՅ», ԽՆՋՈՒՅՔՆԵՐ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ:

Ինչպե՞ս հասանք այնտեղ, որ դարավոր վանքը, որտեղ վանականներ են ճգնել, սերունդներ աղոթել են, վերածվի մի տարածքի, որտեղ կարգալույծ աշխարհականը փաստացի ապօրինաբար տնօրինում է եկեղեցական կյանքն ու տարածքը։

Հովհաննավանքը Ստեփան Ասատրյանի սեփականությունը չէ։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայր է։ Ամենավտանգավորը այն է, երբ կարգալույծ աշխարհականի անձնական ապստամբությունը ներկայացվում է հավատացյալներին որպես «եկեղեցական բարենորոգում», իսկ նվիրապետական կարգի մերժումը՝ որպես ազատություն։

Քահանայությունը սեփականություն չէ, որ պահես քեզ։

Խորանը սեփական բեմ չէ, որ դերասանություն անես:

Վանքը սեփական բիզնես տարածքը չէ, որ «օբյեկտի» վերածես։

Հավատացյալը պարտավոր է տարբերել օրինական հոգևոր ծառայությունը Ս․ Ասատրյանի ինքնակոչ ծիսական գործողություններից և չմասնակցել դրանց ու նմանատիպ «փարթիներին»՝ անձամբ այդ անօրենություններին մասնակից չդառնալու և հոգևոր վնաս չկրելու համար։

Յուրաքանչյուր մարդ պետք է շատ հստակ հասկանա՝ եկեղեցական զգեստը, խորանը և ծեսի արտաքին նմանակումը Ս․Ասատրյանին քահանա չեն դարձնում։

Մայր Աթոռն արդեն հստակ հայտարարել է՝ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են»։