Վաղ է խոսել կոնկրետ ժամկետից. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման մասինԵվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման ժամկետըԻրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին մեղադրել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցնելու մեջՀոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ. Երևանի քաղաքապետարանԿարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունըՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները․ հայտարարությունՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ-ի բարեփոխումների օրակարգին. դեսպանը հանդիպել է Կոնջորյանի հետՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. ՊեսկովԻրավապահները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումըԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՓաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը«Փորձելու ենք լրացնել այն բացը, որ այս տարիներին ունեցանք». «Գոյ» թատրոնը վերադառնում է. հայտնի է, թե երբ և որտեղ կկայանա պրեմիերանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերըԱպարանում «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին
Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան (լուսանկարներ)
Պեսկովը մեկնաբանել է Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Կիև և ՄոսկվաՈւսումնարանի 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը. վերջինս հոսպիտալացվել էՈրոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստըՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանքԽոշոր ավտովթար.«KamAZ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյանը հերքում էՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում տեղ գտնող մտահոգիչ երևույթըԱհա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-ԳրիգորյանցՀոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներինՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԳյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետի աշխատանքը կասեցվել էՀովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր ԳրիգորյանՉքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե ՀովհաննիսյանԱնակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևորՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալՎստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. ԱվինյանԳևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե ՀովհաննիսյանԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՀանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը. Տիգրան Ավինյան
Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյան
WSJ-ն բացահայտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մանրամասները
Ինչ է ակնարկել Փաշինյանը ադրբեջանցիների համար խորհրդանիշ հանդիսացող կրծքազարդով
Նոր Արեշում Nissan Teana-ն բախվել է «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին․ կան վիրավորներԱմպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. ՍուրենյանՄենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան և առաջարկում ենք Հայաստանին աշխատել մեզ հետ. ՕվերչուկՄենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե ՀովհաննիսյանԵրևան քաղաքի կին բնակիչը սեռական շահագործման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 2 կնոջ
Քաղաքականություն

Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները․ հայտարարություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։ «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Մենք՝ որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) և Վանի առևտրաարդյունաբերական պալատի (Van TSO) ներկայացուցիչներ, 2026 թվականի սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։ Երևանում կազմակերպված ծրագրի շրջանակներում Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատվել երկու երկրների գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի ու առկա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության և ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից և քաղաքական տարաձայնություններից։ Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլև սահմանամերձ շրջանների, ինչպես նաև Վանի ու Երևանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։Այս համատեքստում կարևորվում են․

– Երկու երկրների միջև առևտրի ծավալների աճը։

– Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը։- Տրանսպորտային կապերի բարելավումը և առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը։

– Գործարարների միջև փոխադարձ այցելությունները և երկկողմ ձևաչափով (B2B) հանդիպումների ավելացումը։

– Համատեղ ներդրումների և արտադրությունների հնարավորությունների գնահատումը։

– Համագործակցության ամրապնդումը զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, արդյունաբերության ալ ճյուղերում և ծառայությունների ոլորտներում։- Գործարար աշխարհում կորպորատիվ հաղորդակցության կայուն հաստատումը։

Կարծում ենք․Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Վանը կարող է դառնալ Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, և Վանի ու Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Երևանում հաստատված կապերը չպետք է մնան միայն գործնական հանդիպումներ. դրանք պետք է շարունակվեն փոխադարձ այցելություններով, առևտրային կապերով ու կոնկրետ համագործակցությամբ:

Մենք ընդգծում ենք, որ այս գործընթացը մշտական և կայուն դարձնելու ամենակարևոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առևտրային ուղիների ստեղծումն է:

Գործարար համայնքների միջև այս շփումները դիտարկում ենք որպես կառուցողական նախաձեռնություն, որը սոցիալ-տնտեսական առումով նպաստում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասի հեռանկարին, և մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առևտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման և տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը համակարծիք են, որ առևտուրը փոխադարձ վստահության ամրապնդման ամենահզոր գործիքներից մեկն է. սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները, իսկ տնտեսական համագործակցությունը նպաստում է երկարատև հարաբերությունների հաստատմանը։ Այս ըմբռնմամբ հանրությանը հարգանքով տեղեկացնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու, առևտրի ծավալները մեծացնելու և սահմանային անցակետերի բացման գործընթացին աջակցելու ուղղությամբ»։

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։

Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։