Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Համլետ Սահակյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Մեկ այլ հրամանով Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում:
Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններում: