Տարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյանը հերքում է
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը հերքում է Հովհաննավանքի տարածքում «սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն» հնչելու մասին լուրերը։
«Երեկվանից համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր այն մասին, թե իբրև Հովհաննավանքի տարածքում հարսանեկան արարողությունից հետո հնչել են սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն։
Տեղեկացնում եմ, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը։ Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը»,- գրել է նա։
