Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։
Հեռախոսազրույցի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: