Ապարանում «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին
Երեկ` սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Mercedes ML»-ը և «Mercedes Viano»-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com- ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր էլ վթարի փաստով փաստաթղթեր են կազմուկ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Mercedes Viano»-ն է, որը դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Երևան ընթանացող «Mercedes ML»-ին։