Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ
Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։
2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և հորատման աշխատանքներ՝ ընդհանուր 18 հազար մետր խորությամբ։
Հետախուզության արդյունքներով ընկերությունը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC միջազգային ստանդարտի համաձայն։