Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուիթքոֆն այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ամերիկացի բանակցողները մեկնել են Մոսկվա և Կիև՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության շարունակմանը նպաստելու համար։
Այցերից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին եռօրյա հրադադարի մասին՝ բանակցությունների անցկացումն ապահովելու նպատակով։