Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին նախատեսված 200 կիլոմետր երկարությամբ սահմանային պատնեշի կառուցումը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը՝ Նույյամաայի շրջանում։
Պատնեշի կառուցման մասին որոշումը Ֆինլանդիայի իշխանությունները կայացրել էին 2022 թվականի հոկտեմբերին, իսկ աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի ապրիլին՝ երկրի հարավ-արևելքում՝ Իմատրայի մոտակայքում։
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանի ընդհանուր երկարությունը գերազանցում է 1,3 հազար կիլոմետրը։ Այսպիսով, կառուցված պատնեշը ընդգրկում է ամբողջ սահմանի մոտ 15%-ը։