Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ավարտից հետո նավթի գները կնվազեն։
Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում, նավթի գները, ինչպես նաև մյուս գները, ընդ որում՝ ավելի կտրուկ կնվազեն», - հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ սկզբնական փուլում նավթի գինը կնվազի մինչև մեկ բարելի դիմաց 3 դոլար, իսկ այնուհետև աստիճանաբար կնվազի մինչև 2 դոլարից ցածր։
«Այս ամենը տեղի կունենա արագ, և Իրանը երբեք չի կարողանա ունենալ միջուկային զենք», - գրել է ԱՄՆ նախագահը։