Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2026-ի հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրողների թիվը 34 հազար 504 է։ Ըստ նույն կայքի՝ Իջեւանի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33 հազար 90։ Այսինքն՝ 5 տարում համայնքի ընտրողների թիվն աճել է 1414-ով։ Նմանապես, 2021-ի համեմատ Դիլիջան համայնքի ընտրողների քանակը 2026-ին աճել է 1248-ով։ Բնական վերաճի բացակայության եւ արտագաղթի հետեւանքով Հայաստանի բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում։ Այս հանելուկի պատասխանը միայն օրվա իշխանությունը կիմանա։