Եմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան
Մամուլ

Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձենք մոդելավորել մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ Փաշինյանի իշխանության հակամարտությունը հասել է այն փուլին, որ ընդհանրապես խզվել են բոլոր տեսակի կապերը: Կարճ ասած՝ հարաբերություններ, որպես այդպիսին, արդեն չկան: Դատելով այն տեմպերից, որ ստացել են փաշինյանական իշխանության քայլերը, որոնք ակտիվորեն խրախուսվում են իր արտաքին հովանավորների կողմից, առանձնապես «մոդելավորելու» բան էլ չկա, դա միանգամայն տեսանելի մոտակա հեռանկար կարող է դառնալ:

Թե անվտանգային տեսակետից ինչ է նշանակում, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, կարծում ենք, բավականին պարզ և մատչելի կարող են «բացատրել», ասենք, 1918, ապա 1920-21 թվականների իրադարձությունների մասին վկայությունները: Հնարավոր է՝ այդ իրադարձությունների գիտակ պատմաբաններն էլ ասելու բան կունենան:

Հայ-ռուսական հարաբերությունների խզումը, միաժամանակ, նշանակելու է Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգ և շահագործումից դուրսբերում: Հարցը այս դեպքում չի կարելի ընկալել զուտ որպես էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր 1 խոշոր ձեռնարկության լիկվիդացում: Հայաստանն ատոմակայանով ու Հայաստանն առանց ատոմակայանի՝ կարգավիճակային առումով երկու տարբեր երկրներ են: Չխոսենք արդեն գիտական բաղադրիչի, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի ու այդ բնագավառի գիտակների, որակավորված մասնագետների, ճարտարագետների կորստի մասին:

Բայց այս «բարձր մատերիաները», կարծես, ոմանց առանձնապես չեն հուզում: Կամ էլ մարդիկ «գլուխ չունեն» նման թեմաների մեջ խորամուխ լինելու հետ: Դե ինչ, ավելի հողեղեն, յուրաքանչյուրի մաշկի վրա զգացվող իրողություններ ու դրանց հետ կապված հավանական զարգացումներ դիտարկենք: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման առաջին «շորշոփներն» արդեն նկատելի են: Խոսքը, օրինակ՝ գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողների, ընդհանրապես գյուղացիական տնտեսությունների արդեն իսկ ծանր վիճակի մասին է: Տեսեք. գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները անխուսափելիորեն հանգեցնելու էին և հանգեցրեցին այդ ոլորտում տնտեսվարողների վիճակի վատացմանը:

Սակայն դրանք դեռ ծաղիկներն են միայն:

Տեսանելի հեռանկարում շատ հավանական է Ռուսաստանում աշխատանք (եկամտի աղբյուր) գտած մեծ թվով մեր հայրենակիցների արտաքսում կամ պարզապես վերադարձ: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ եղանակով այդ մարդիկ կհայտնվեն Հայաստանում: Խնդրի էությունն այն է, որ միանգամից մեծ թվով հայրենակիցներ, իսկ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդու մասին (եթե նկատի ունենանք նաև ընտանիքները) կանգնելու են սոցիալական բարդությունների առաջ: Բացի այն, որ զրկվելու են կայուն եկամտի աղբյուրներից, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից, հարցն այն է նաև, որ Հայաստանի աշխատաշուկան չի կարողանալու նրանց ճնշող մասին համարժեք աշխատանք կամ զբաղվածություն առաջարկել:

Ըստ որում, արդեն իսկ գրանցվել են դեպքեր, երբ տասնյակ հայրենակիցներ, չցանկանալով սպասել հարաբերությունների վատացման ծայրահեղ աստիճանին, արդեն «ռուսաստաններում» հավաքել են իրերն ու վերադարձել ընդհանուր նշանաբանով՝ «Հայաստանից լավ տեղ չկա»: Այդպիսի օրինակներ ինքներս ենք հանդիպել: Ընդ որում, ոչ քիչ օրինակներ:

Ի լրումն, թե՛ վերը նշված պատճառով, թե՛ հարաբերությունների խզման հետևանքով կրճատվելու, զրոյանալու են ռուսաստանից ֆինանսական հոսքերը, որոնց տրանսֆերտներ են ասում: Մինչդեռ խոսքը ահռելի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեին Հայաստանի ընդհանուր տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության և դրանց շաղկապված ոլորտների կենսագործունեության վրա:

Այսինքն, բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա:

Ավելին, բյուջեի միջոցները օդից չեն հայտնվում: Եվ ընդհանուր աղքատացումը, գյումթերք մշակողների, արտահանողների եկամուտների անկումը, արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների հնարավոր զրոյացումը, առևտրի ծավալների անկումը անխուսափելիորեն անդրադառնալու են բյուջեի մուտքերի վրա:

Բայց սրանք էլ դեռ ծաղկեփնջերն են:

Հարաբերությունների խզումը ենթադրում է, որ Հայաստանը կա՛մ դադարելու է ռուսական գազ ստանալ, կա՛մ էլ այն ստանալու է «եվրոպական» գներով, այսինքն՝ ներկայիս գներից մոտ 6-7 անգամ թանկ: Սա նշանակում է թե՛ գազի կտրուկ թանկացում բնակչության համար, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի թռիչքային աճ: Իսկ այդ երկուսը միասին նշանակում են ամեն ինչի թանկացում՝ սկսած հացից, վերջացրած հանրային տրանսպորտի ուղեվարձով: Այսինքն, զանգվածային աղքատացման հեռանկար:

Սկզբունքորեն, չի կարելի բացառել զարգացման տարբերակ, որ Փաշինյանի իշխանության «բուռն» գործունեության հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվեն մի կացության մեջ, երբ 90-ականների սկզբի «ցուրտումութ» տարիները նույնիսկ երանելի կթվան: Բայց եթե այն ժամանակ գերակշռում էին օբյեկտիվ գործոնները, ապա հիմա այդ ամենը կլինի բացառապես սուբյեկտիվ պատճառներով: Մի անձի, մի ուժի քմահաճույքով և «դրսի» հանձնարարությամբ:

Բնականաբար, խնդիր է ծագելու հացահատիկի, կոնկրետ՝ ցորենի հետ կապված: Հայաստանն, ինչպես հայտնի է, հացահատիկայինների առումով ինքնաբավ չէ: Իսկ Արցախը կորստի մատնելուց հետո՝ առավել ևս:

Եթե այս՝ «սոցիալական բլոկը» ի մի բերենք, ապա հայ-ռուսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի նկատելի անկման, պարզ ասած՝ աղքատացման, շատ կարճ ժամանակահատվածում դիտարկվելու են գների աճ և դրամի արժեզրկում, գործազրկության աճ, սոցիալական վիճակի անտանելիացում:

Ոմանք կարող են կարծել, թե չափազանցնում ենք: Սակայն ասվածի մեջ ոչ մի միստիկ կամ ֆանտազյորական բան չկա: Դա ընդամենը առկա իրողությունների վրա հիմնված չոր, նույնիսկ շատ չոր, տրամաբանական հետևությունների շղթա է:

Կան նաև այնպիսիք, որ նման հնարավոր անկումը համարում են կամ հրամցնում են որպես... ինքնիշխանություն: Ի դեպ, «ինքնիշխանության» մասին: Ակնհայտ է, որ «դատարկված տեղը» արագորեն ձգտելու են լրացնել Թուրքիան և Ադրբեջանը: Հազիվ թե կարող է գտնվել որևէ ողջախոհ անձ, որ նման ազդեցության կամ ճնշման տակ հայտնվելը բնորոշի որպես «ինքնիշխանություն»: «Ինքնակերություն» կամ «ինքնահիմարություն»՝ միգուցե, բայց հաստատ՝ ոչ ինքնիշխանություն:

Մտածելու համար հատկացված ժամանակը սեղմվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում