«Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՊարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ ՍուքիասյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերըՄենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում. ԶարոկյանԳազամատակարարման դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՍեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան Էրեբունի-Աթոյան խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ը և Hongqi-ն․ վերջինս բախվել է ծառին․ կա վիրավորՄհեր Գրիգորյանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումըՌուսաստանն Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացի «Русский дом». Իգոր ՉայկաԴավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին. աշխատանքները պետք է արվեն ժամանակինՄամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի աշակերտների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումըԵմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Հասարակություն

Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր

7-ամյա Նիկոլ Վարդումյանը սովորում է երկրորդ դասարանում: Նրա մոտ ախտորոշվել է Դյուշենի մկանային դիստրոֆիա (DMD):  Տավուշի մարզի, Իջևան համայնքի Աչաջուր գյուղում բնակվող երեխայի ծնողներն օգնության խնդրանքով դիմում են հայությանը։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Նիկոլի մայրը՝ Էդիտա Օթարյանը, պատմեց, որ հիվանդությունը երեխայի մոտ վերջերս է հայտնաբերվել, իսկ ընտանիքն արդեն նկատում է նրա վիճակի փոփոխությունները։

«Կոնքի հատվածի մկանների թուլացում կա երեխայի մոտ, որի պատճառով նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ, գետնին նստել ու նստած տեղից բարձրանալ։ Ունի նաև ձեռքի մկանների թուլություն։ Նկատվում է նաև ողնաշարի ծռություն, փորը ցցված տեսք ունի»,- երեխայի վիճակը նկարագրեց մայրը։

Բժիշկները երեխային նշանակել են ամենօրյա կորտիկոստերոիդային բուժում՝ մեթիլպրեդնիզոլոն (Մեթիպրեդ) կամ դեֆլազակորտ (Deflazacort), ինչպես նաև ֆիզիոթերապիա։

Ընտանիքը հաշվարկել է, որ միայն անհրաժեշտ դեղորայքի ամսական ծախսը կարող է կազմել մոտ 200-300 հազար դրամ։ Սակայն, ինչպես նշում է Էդիտա Օթարյանը, ընտանիքի համար հիմնական խնդիրը ոչ թե այս ընթացիկ ծախսերն են, այլ երեխային անհրաժեշտ գենային թերապիայի ձեռքբերումը։

Խոսքը ELEVIDYS (delandistrogene moxeparvovec-rokl) գենային թերապիայի մասին է, որը Դյուշենի մկանային դիստրոֆիայի բուժման համար իրականացվում է մեկ անգամ՝ ներերակային ինֆուզիայի միջոցով։

Ընտանիքի ներկայացմամբ՝ անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերման արժեքը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար (Այսօրվա հաշվարկային փոխարժեքով՝ $3,000,000 ≈ 1.083 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 1,083,340,000 դրամ)):

«Եթե այս բուժումը չստանա, անգամ մինչև 20 տարվա կյանք չեն տալիս»,- նեղսրտած ասաց Նիկոլի մայրը։

Միևնույն ժամանակ, Դյուշենի մկանային դիստրոֆիայի ընթացքը տարբեր երեխաների մոտ կարող է տարբեր լինել։ Ժամանակակից բուժումն ու բազմամասնագիտական հսկողությունը կարող են օգնել երկար պահպանել շարժունակությունն ու կյանքի որակը։

Նիկոլի ընտանիքի համար այժմ յուրաքանչյուր օր կարևոր է։ Նրանք չեն կարող միայնակ հաղթահարել բուժման համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական բեռը և դիմում են բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին ու բարերարներին, ովքեր հնարավորություն ունեն աջակցելու փոքրիկին։

Օգնության համար

Երեխային օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝

Մայր՝ Էդիտա Օթարյան
ԱԿԲԱ ԲԱՆԿ

  • AMD՝ 220104275726000
  • RUR՝ 220104270099958
  • USD՝ 220104270263001
  • EUR՝ 220104270123002

Նպատակ դաշտում մուտքագրել՝ «Բուժում Նիկոլ Վարդումյան»։

Կապ ընտանիքի հետ

  • Մայր՝ Էդիտա Օթարյան — +(374) 94-16-23-55
  • Հայր՝ Վիկտոր Վարդումյան — +(374) 93-96-16-06
  • Պապիկ՝ Նիկոլ Վարդումյան — +(374) 77-82-30-77
  • Տատիկ՝ Անուշ Մատինյան — +(374) 93-55-80-80

Եթե չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք տարածել այս նյութը։ Ձեր մեկ տարածումը կարող է այն հասցնել մեկ մարդու, ով կկարողանա օգնել Նիկոլին։

Օգնենք 7-ամյա Նիկոլին։ Օգնենք ընտանիքին պայքարել նրա բուժման հնարավորության համար։