Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. Ավինյան
«Հազար ներողություն, հազար ներողություն։ Էս թեմայով շատ կոնկրետ խոսակցություն եմ ունեցել և շատ հստակ հանձնարարական եմ տվել։ Մեր տիրույթում է։ Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով և պարոն Մովսիսյանի բարձրաձայնած հարցը շատ կոնկրետ էր»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ զայրույթից կարմրելով։
Սուրեն Գրիգորյանը հակադրաձեց, թե դրա մասին չէր հարցը։
Ավինյանը չհամաձայնեց՝ ասելով թե նաև դրա մասին էր հարցը։
Ավինյանի խոսքով՝ մարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով կարող են ուղևորափոխադրում իրականացնել միայն ավտոկայաններում։
«Էդ, դուք, վարչությունը (տրանսպորտի) և Երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր են ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր են ապահովել Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են, էս մի հարցը, նամանավանդ մեր քննարկումնեից հետո, էս պատասխանը չպետք է ստանար»,-ասաց Ավինյանը։
Սուրեն Գրիգորյանը նշեց, որ խոսքը գնում էր մասնավոր ուղեգծերի մասին։
Ավինյանը հակադարձեց. «Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները։ Մի հատ տրոլեյբուս բարձրացել է Ջրվեժի զոնտիկներից մարդկանց վերցնում է՝ հայ բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են»։
Ավինյանը նշեց, թե Երևանում ուղևորափոխադրումը պետք է իրականացնեն միայն ավտոբուսները, էլեկտրատրանսպորտը և մետրոպոլիտենը։