ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերը
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Խարկովի մարզի Դոլգենկոյե բնակավայրի նկատմամբ վերահսկողություն է սահմանվել։ Խարկովի մարզում ներքին օղակը շարունակում է նեղանալ, ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել Խարկովի մարզի Բերեզնիկի բնակավայրը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ արևմտյան մի շարք ռազմական վերլուծական կենտրոններ գրել էին, որ ռուսական բանակը Խարկովում գրանցում է նոր նվաճումներ և այդ ամենը արդեն տեսանելի կլինի առաջիկայում: