Ռուսաստանն Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացի «Русский дом». Իգոր Չայկա
Հայաստանի Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացվի։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Իգոր Չայկան։
Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում Չայկան ստորագրել է նման 11 հարթակների բացման վերաբերյալ համաձայնագրեր։
Ներկայացուցչություններ կբացվեն նաև Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիեռա Լեոնեում, Թայլանդում և Տոգոյում։
Սեպտեմբերի 1-ին Գերմանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է հայտարարել այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները Մոսկվային պատասխանատու են համարել Լայպցիգի օդանավակայանում հարձակման փորձի համար։ Օգոստոսին այնտեղ ուկրաինական տրանսպորտային ինքնաթիռի հարևանությամբ հայտնաբերվել էր պայթուցիչով անօդաչու թռչող սարք։ Գերմանիան որոշել է սեպտեմբերի 18-ից փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, խզել Բեռլինում «Русский дом»-ի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը, խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը և հանդես գալ ԵՄ նոր պատժամիջոցների օգտին։