Մենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում. Զարոկյան
«Կենտրոնի տնօրեն են բերել իրենց զարմիկի ամուսնուն, ով ստանում է 1.8 մլն դրամ աշխատավարձ և մասնագետ չէ։ Մենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում»,- ավագանու նիստի ընդմիջաննն ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա նշեց, որ Երթևեկության կառավարամ կենտրոնի տնօրեն են նշանակց «ԻնՇին» ՍՊԸ-ի տնօրենին, որին երկու տարի առաջ քաղաքապետարանը առանց մրցույթ երկու մեծ գողվազդային վահանակ էր նվիրել Խանջյան և Սայաթ Նովա փողոցների վրա։
«Ամեն օր մենք խցանումների մեջ ենք, իրենք իրենց բարեկամներին՝ ոչ մասնագետ, բերում տնօրեն են նշանակում։ Ասում ենք՝ դուք անգրագետ եք, չեք կարողանում գործ անել, դրսից մարդ բերեք՝ նեղանում են»,-Տիգրան Ավինյանի հետ վիճաբանությունը մեկնաբանեց Զարոկյանը։
Նա հայտնեց, որ Երևանի բյուջեից ամսական 47 մլն դրամ են տալիս Երթևեկության կառավարամ կենտրոնի համար, որ խցանման հիմնահարցը լուծեն, բայց բերում իրենց խնամի ծանոքներին են պաշտոնի դնում։
Ավագանու անդամը նշեց, որ մայրաքաղաքի երթևեկությունը կոլապսային է, միայն 2026 թվականին 17 հազար տուգանք է գրվել երկրորդ գծում կայանելու համար և այս վիճակը հանգուցալուծելու ուղղությամբ բավարարա աշխատանք չի կատարվում։վ