«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ Ղազարյան
ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը վտանգներ չի տեսնում, որ ռուսական ռազմաբազան կարող է հեռանալ Հայաստանից, և մենք անպաշտպան մնանք Թուրքիայի առջև ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց:
«Ոչ, չեմ տեսնում։ Երկրորդ, ռուսական ռազմաբազայի հետ կապված հարց Հայաստանի օրակարգում չի եղել, և սա նոր թեմա է, մենք նոր պետք է քննարկենք։ Նույնիսկ այդ դեպքում ես չեմ կարծում, որ դա վտանգավոր է, որովհետև մեր թարմացված պայմանագրում, որով երկարացվեց ռազմաբազայի տեղցակայման ժամկետը, նշված է, որ այսուհետ ռուսական ռազմաբազան, ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև Հայաստանի մնացած սահմանների հետ կապված անվտանգային որոշակի պարտավորություններ է ստանձնում, և ես կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ այդ պարտավորությունները մեղմ ասած այնքան էլ լավ չի կատարել։ Եթե ներկայությունը առանձնապես օգտակար չի եղել, բացակայությունն էլ առանձնապես վնասակար չի լինի, առավելևս որ տարածաշրջանում էսկալացիայի վտանգ այս պահին չկա, մենք նվազեցրել գրեթե զրոյացրել ենք այդ վտանգը»։