Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ ԼավրովՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, որը ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա... Արթուր ԴանիելյանՀայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)«Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՊարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ ՍուքիասյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերըՄենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում. ԶարոկյանԳազամատակարարման դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՍեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան Էրեբունի-Աթոյան խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ը և Hongqi-ն․ վերջինս բախվել է ծառին․ կա վիրավորՄհեր Գրիգորյանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումըՌուսաստանն Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացի «Русский дом». Իգոր ՉայկաԴավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին. աշխատանքները պետք է արվեն ժամանակինՄամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի աշակերտների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումըԵմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. Ավինյան
Հասարակություն

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացված հետազոտությունն իրականցվել է 3 ուղղությամբ՝  ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։

2025 թվականի ստուգատեսին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում  գնահատումն իրականացվել է 2025 թ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

PISA-2025 միջազգային հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվել են այսօր՝ կրթության ոլորտի պատասխանատուների, միջազգային գործընկերների, փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը, Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ոլորտային կառույցների պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը երկար տարիներ եղել է կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ 2022 թվականից մեկնարկած նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 2025 թվականին, Հայաստանը հնարավորություն է ունեցել առաջին անգամ լիարժեք մասնակցելու հետազոտությանը։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

PISA միջազգային հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։  Անդրադառնալով միջազգային անկախ գնահատման կարևորությանը՝ նախարարը նշել է, որ նմանօրինակ հետազոտությունները հնարավորություն են տալիս հասկանալու ոչ միայն երկրի կրթական համակարգի ուժեղ և թույլ կողմերը, այլև Հայաստանի արդյունքները համադրելու մասնակից այլ երկրների ցուցանիշների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությամբ արձանագրված խնդիրների զգալի մասն արդեն իսկ ամրագրված է կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ, որի լուծման ուղղությամբ նախանշված են համապատասխան քայլեր։

Հետազոտության արդյունքները պետք է դառնան մասնագիտական քննարկման առարկա

Նախարարը փաստել է՝ արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների առավել արդյունավետ պլանավորման համար։ Առաջիկայում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների մասնակցությամբ։ 

«Ուսուցիչների հետ միասին պետք է հասկանանք՝ որտեղ են մեր հիմնական խնդիրները և ինչ կարող ենք անել իրավիճակը բարելավելու համար։ Առանձին ուշադրություն է դարձվելու դպրոցների արդյունավետ կառավարմանը, որը շարունակում է մնալ հանրակրթության համակարգի առանցքային մարտահրավերներից մեկը, ինչը որոշակիորեն արտացոլված է նաև PISA-ի արդյունքներում»,- ընդգծել է նախարարը։

Սովորողների մոտիվացիայի բարձրացումը՝ կարևոր ուղղություն

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ PISA-ի արդյունքները ցույց են տալիս, որ կարևոր խնդիրներից մեկը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է «Այս խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու, կիրառվող մոտեցումները վերանայելու և սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք։ Կարևոր է հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում սովորողների մոտիվացիայի վրա, և ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ կրթական գործընթացում՝ նրանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը մեծացնելու համար»։

Ըստ նախարարի՝ PISA-ի արդյունքներն ընդգծում են նաև կրթական միջավայրի և ենթակառուցվածքների կարևորությունը։ Այս համատեքստում շարունակվելու են դպրոցների պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրերը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են նոր չափորոշչի ազդեցությունը գնահատելու համար

2025 թվականին PISA հետազոտությանը մասնակցած 15-ամյա սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախկին պետական չափորոշչով։ Հետևաբար, ինչպես նախարարն է փաստել, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինի համադրել նոր չափորոշչի ներդրումից հետո արձանագրվող արդյունքային տվյալների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությունն առանձնապես տեսանելի է դարձրել սովորողների՝ ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու խնդիրը։

 «Կրթական բարեփոխումների արդյունքը կախված է նաև այն բանից, թե որքանով է այն գործնականում կիրառվում դպրոցներում և դասասենյակներում։ Հենց այս մարտահրավերի հաղթահարմանն է ուղղված նաև հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Այս տվյալները մեզ համար ելակետային են. դրանք ցույց են տալիս իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև նոր չափորոշչի ամբողջական ներդրումը։ Հույս ունեմ, որ չորս տարի հետո արդեն կկարողանանք տեսնել նոր չափորոշչի ազդեցությունը և արդյունքների փոփոխությունը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ ուսուցիչները պետք է աշխատեն նոր չափորոշչին համապատասխան մշակված նյութերով և դասագրքերով։

Միաժամանակ նա ընդգծել է՝ Հայաստանի դպրոցներն ունեն ուժեղ կողմեր (հարմարվողականություն, նպատակադրում, դպրոցի արժեքի գիտակցում և այլն), որոնք կարող են հիմք դառնալ հետագա բարեփոխումների և կրթության որակի բարելավման համար։

«PISA-ի  հետազոտության արդյունքները պետությունների համար կարևոր հնարավորություն են՝ գնահատելու կրթական համակարգերի առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը, ապահովելու դրանց շարունակական զարգացումն ու որակյալ ուսումնառությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում որակյալ կրթության հետագա բարելավմանն ուղղված քայլերին՝ հօգուտ բոլոր երեխաների»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է տվյալների վերլուծությանը, ազգային զեկույցի մշակմանը և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացմանը։

PISA-ի  հետազոտության արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Թամարա Ալեքսանյանը։