Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ Պատարագով
Այսօր քրիստոնյա աշխարհը տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան հրաշազարդ տոնը:
Տոնի առիթով Ղազարավանի կանանց մենաստանի Սուրբ Նարեկ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հայտնում են Արագածոտնի թեմից։
Աղոթակցությամբ վանքի միանձնուհիների Սուրբ Պատարագը մատուցեց՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը: