ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային նախկինում տրամադրված 90 մլրդ եվրոյի վարկի մի մասն օգտագործել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռ-կալանիչներ ձեռք բերելու նպատակով։ Այդ մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ Կիևի համար բացառություն է սահմանվել՝ Patriot համակարգերի համար կենսական նշանակություն ունեցող բաղադրիչներ ձեռք բերելու նպատակով։ Այս որոշումը Ուկրաինային հնարավորություն կտա վարկի հերթական՝ 3,2 մլրդ եվրոյի տրանշն օգտագործել՝ «ռուսական ոչ ընտրովի հարվածներից իր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու» համար։
Եվրամիության անդամ երկրները համապատասխան համաձայնության են եկել սեպտեմբերի 8-ին։