Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել
Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)
Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպենԲանկերն ավելի մեծ վստահություն ունեն ներդրողների մոտ, քան պետությունը. Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում. Արթուր Խաչատրյանը՝ Վահե ՀովհաննիսյանինՈւրիշների ընտանիքներ մտած ՔՊ-ականների համար ընտանիք մտնելը, պարզվում է, կարմիր գիծ է (տեսանյութ)Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնիՈւղղակի արգելում եմ իմ հոր անունը այստեղ տալ... ինչ-որ հարց տալուց խնդրում եմ մտածել հետևանքների մասին. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կաճի 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ
Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլարԽաչվերացի հետ կապված հաճախ տրվող 3 հարց. պատասխանում է Զաքարիա Սրբազանը (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են. News.am
Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱբովյանի կամրջի մոտ Opel Astra-ն գլխիվայր շրջվել է. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոցԻրանը շարունակում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել ՀորդանանինՏնտեսավարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ հիշեցումԽուդաթյանը 3 օրով գործուղվում է ԱվստրիաՔարաբերդում հրդեհ է բռնկվել․ այրվել է 700 հակ անասնակերԱՄՆ-ը Պարսից ծոցում հարված է հասցրել իրանական նավթատար նավերինԷդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել
Հաշվեհարդար Լոռու մարզում. ինչ են բացահայտել իրավապահները
Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի ԲաքուԲաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտшնքների ենթարկում, իսկ Հայաստանում հոգևոր հայրերին՝ եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար. Աբրահամյան46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններՀամայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձինՋերմաստիճանը զգալիորեն կբարձրանաՔանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը, Ռուսաստանի կողմից որևէ մեղմացում չի լինի. ԶատուլինԳրքի շնորհանդեսին Գրիգորյանը ոչ մի լումա չի ծախսել. «Հրապարակ»11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Մասիսում թեկնածու են փնտրում ոչ թե յուրայինների շրջանում, այլ դավանափnխ եղած նախկինների շրջանակում. «Հրապարակ»Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են.«Հրապարակ»Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել Արմեն Գրիգորյանի համար. «Ժողովուրդ» Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և ԽարկովինԳեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ» Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»Ո՞վ է թունավորել մարդկանց «Մարիոթ»-ում․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՌուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունը
Մամուլ

11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։

Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Առաքելյանի անունով առկա է եղել երեք անշարժ գույք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում բնակարան՝ բաժնային սեփականությամբ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ բնակարան, ինչպես նաև Սիսիանում գտնվող հողամաս, որը նրա միանձնյա սեփականությունն է։

Նշված գույքերը տարվա ընթացքում չեն փոփոխվել, իսկ նոր անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

Տրանսպորտային միջոցների մասով 2025 թվականի սկզբին համայնքի ղեկավարն ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2020 թվականի արտադրության Nissan, 2005 թվականի Opel և 1999 թվականի Mercedes-Benz։ Սակայն տարվա ընթացքում Opel-ը վաճառվել է։

Հայտարարագրում նշված է, որ 2005 թվականի Opel-ը դեկտեմբերի 26-ին վաճառվել է 3 մլն դրամով։ Տարվա վերջին նրա անունով մնացել են Nissan-ն ու Mercedes-Benz-ը։

Առաքելյանը հայտարարագրել է նաև ներդրում։ 2022 թվականին գնված «Այլ» տեսակի ներդրման արժեքը տարվա սկզբում կազմել է 60 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 68 հազար 440 դրամ։

Նրա դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 242 հազար 729 դրամ, իսկ տարվա վերջում՝ 21 հազար 786 դրամ։ Միաժամանակ կանխիկ դրամը 6 մլն դրամից հասել է 8 մլն դրամի։

Ինչ վերաբերում է եկամուտներին, Հովսեփ Առաքելյանը 2025 թվականին ընդհանուր հայտարարագրել է 11 մլն 497 հազար 633 դրամ եկամուտ։ Դրանցից 6 մլն 635 հազար 981 դրամը աշխատանքի վարձատրությունն է՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմից, 3 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, իսկ 1 մլն 861 հազար 652 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Տարվա վերջում նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 22 մլն 105 հազար 359 դրամ։ Այդ թվում՝ մեկ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 194 հազար 790 դրամ, իսկ բնակարանի հետ կապված վարկինը՝ 21 մլն 910 հազար 569 դրամ։

2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 691 հազար 115 դրամ։

Հովսեփ Առաքելյանի ընտանիքի անդամների մասով հայտարարագրում նշված է նաև առևտրային գործունեություն։ Համատեղ բնակվող չափահաս անձ Հրաչ Առաքելյանի անունով «Առաքել» ընկերությունում առկա է 50 տոկոս մասնակցություն, իսկ Էլադա Իվանյանը ունի նույն ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Հրաչ Առաքելյանը «Առաքել» ընկերության տնօրենն է։

Հայտարարագրում նշված է նաև, որ Հովսեփ Առաքելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բացի այդ, «Առաքել» ՍՊԸ-ն 2025 թվականին Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 46 մլն 993 հազար 420 դրամ արժեքով շինարարական կապալի պայմանագիր՝ Սիսիան քաղաքի Սիսական փողոց թիվ 42 տարածքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների համար։

Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի փետրվարի 26-ին, իսկ փաստացի վճարված գումարը նույնպես կազմել է 46 մլն 993 հազար 420 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։