Քանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը, Ռուսաստանի կողմից որևէ մեղմացում չի լինի. Զատուլին
Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը գնահատել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր մեղմացումների հեռանկարը։ Նրա խոսքով՝ քանի դեռ իշխանության ղեկին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նման բան տեղի չի ունենա։
Խորհրդարանականը ընդգծել է, որ հարաբերությունների բոլոր վատթարացումները կապված են Երևանի վարած քաղաքականության հետ, որը փորձում է դաշինքներ կնքել Մոսկվայի հակառակորդների հետ։
«Չնայած պարբերական շփումներին՝ քանի դեռ իշխանության ղեկին է պարոն Փաշինյանը, որևէ մեղմացում չի լինի», — հայտարարել է Զատուլինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ենթարկվել Հայաստանի կողմից իրականացվող շանտաժին։ Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը չի անցկացնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է այն տանուլ տալուց։