Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց ԵկեղեցունՈւկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՌուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդինTRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԲայրամովՕդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայրս ասում էր՝ «թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք». Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել
Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)
Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպենԲանկերն ավելի մեծ վստահություն ունեն ներդրողների մոտ, քան պետությունը. Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում. Արթուր Խաչատրյանը՝ Վահե ՀովհաննիսյանինՈւրիշների ընտանիքներ մտած ՔՊ-ականների համար ընտանիք մտնելը, պարզվում է, կարմիր գիծ է (տեսանյութ)Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնիՈւղղակի արգելում եմ իմ հոր անունը այստեղ տալ... ինչ-որ հարց տալուց խնդրում եմ մտածել հետևանքների մասին. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կաճի 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ
Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլարԽաչվերացի հետ կապված հաճախ տրվող 3 հարց. պատասխանում է Զաքարիա Սրբազանը (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են. News.am
Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱբովյանի կամրջի մոտ Opel Astra-ն գլխիվայր շրջվել է. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ԿԳՄՍՆ նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։

Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի 12-ին կկայանա եզրափակիչ հեծանվավազքը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ 2026 թվականի ապրիլ-մայիսին և մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում ու Երևանում անցկացվել են առաջին երկու փուլերը, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 951 դպրոցի 4244 աշակերտ։ Համեմատության համար՝ 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 940 դպրոցի 4214 աշակերտ։

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Եզրափակչի ուղեգիր են նվաճել մարզային և Երևանի քաղաքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը։ Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգա 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։

7-9-րդ դասարանների տարիքային խմբում յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկվում են մեկ տղա և մեկ աղջիկ, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։

Եզրափակիչ փուլում Երևանը կներկայացնեն Գևորգ Չաուշի անվան N 188 հիմնական դպրոցի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի թիմերը։ Արագածոտնի մարզից կմասնակցի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցը, որը եզրափակչում ներկայացված կլինի երկու տարիքային խմբերում։

Արարատի մարզը կներկայացնեն Մասիսի N 4 հիմնական և Ուրցաձորի միջնակարգ դպրոցները, Արմավիրի մարզը՝ Մայիսյանի միջնակարգ և Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզը՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական և Լճաշենի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները։

Լոռու մարզից եզրափակիչ են անցել Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Հաղպատի միջնակարգ դպրոցները, Կոտայքի մարզից՝ Ակունքի և Կապուտանի միջնակարգ դպրոցները, Շիրակի մարզից՝ Բայանդուրի և Պեմզաշենի միջնակարգ դպրոցները։

Սյունիքի մարզը կներկայացնեն Կապանի N 5 և Ալվանքի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզը՝ Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան և Աղավնաձորի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները, իսկ Տավուշի մարզը՝ Բերքաբերի և Սևքարի միջնակարգ դպրոցները։

Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի 4 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածին՝ 2.5 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածին՝ 1.5 մլն դրամ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դպրոցներին հատկացվող մրցանակային գումարները պետք է ուղղվեն մարզական ենթակառուցվածքների բարելավմանը կամ մարզական գույքի ձեռքբերմանը։

Հաղթող թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 300 հազար դրամ։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղինը՝ 100 հազար դրամ, իսկ երրորդ տեղինը՝ 75 հազար դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է 2021 թվականից։ 2024 թվականից մրցաշարի ձևաչափը փոփոխվել է, և այն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել աշակերտների շրջանում հեծանվային սպորտի և ակտիվ կենսակերպի տարածումը։