«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց ԵկեղեցունՈւկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՌուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդինTRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԲայրամովՕդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայրս ասում էր՝ «թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք». Մեսրոպ ՄանուկյանՀայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել
Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)
Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպենԲանկերն ավելի մեծ վստահություն ունեն ներդրողների մոտ, քան պետությունը. Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում. Արթուր Խաչատրյանը՝ Վահե ՀովհաննիսյանինՈւրիշների ընտանիքներ մտած ՔՊ-ականների համար ընտանիք մտնելը, պարզվում է, կարմիր գիծ է (տեսանյութ)Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնիՈւղղակի արգելում եմ իմ հոր անունը այստեղ տալ... ինչ-որ հարց տալուց խնդրում եմ մտածել հետևանքների մասին. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կաճի 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ
Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլարԽաչվերացի հետ կապված հաճախ տրվող 3 հարց. պատասխանում է Զաքարիա Սրբազանը (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը և դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են. News.am
Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱբովյանի կամրջի մոտ Opel Astra-ն գլխիվայր շրջվել է. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոցԻրանը շարունակում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել ՀորդանանինՏնտեսավարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն. ՊԵԿ հիշեցումԽուդաթյանը 3 օրով գործուղվում է ԱվստրիաՔարաբերդում հրդեհ է բռնկվել․ այրվել է 700 հակ անասնակերԱՄՆ-ը Պարսից ծոցում հարված է հասցրել իրանական նավթատար նավերին
Քաղաքականություն

«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ Անանյան

Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոյի՝ սեպտեմբերի 7-ի հայտարարությունը Հայաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ հնչած վերջին պաշտոնական գնահատականներից թերևս ամենասթափեցնողն է։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է մինչև 2029 թվականը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի մուտքը, Պինյոն պատասխանել է, որ դեռ վաղ է այդքան կոնկրետ ժամկետ կանխատեսել։ Նա վերահաստատել է համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, սակայն 2029 թվականը չի ընդունել որպես ԵՄ հանձնառություն։ Ավելին՝ բովանդակային պատասխան չի տվել նաև այն հարցին, թե վիզային ազատականացման շրջանակում արդյո՞ք քննարկվում է Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանում վիզային ռեժիմ սահմանելու պահանջը։

Սա մանրուք չէ։ 2029 թվականը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական նպատակն է, ոչ թե Բրյուսելի խոստումը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական զեկույցը հստակ ասում է, որ գործընթացն ավտոմատ կերպով իրականացնելու հնարավորություն ու պրակտիկա չկա։ Հայաստանը դեռ առաջին, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ փուլում է։ Առջևում են կենսաչափական փաստաթղթերի, սահմանների ու միգրացիայի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիության և հիմնարար իրավունքների ոլորտների բազմաթիվ պահանջներ։ Դրանց կատարումից հետո էլ առաջարկը պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովը, իսկ վերջնական որոշումն ընդունեն Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդը։

Նախօրեին Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների կողմից Ռիգայում ստորագրված հետընդունման արձանագրությունն էլ վիզաների վերացում չէ։ Այն սահմանում է ԵՄ-ում առանց թույլտվության բնակվող անձանց Հայաստան վերադարձնելու ընթացակարգը։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է ստանձնել չափելի պարտավորություններ, մինչդեռ վերջնական օգուտի ժամկետը մնում է անորոշ։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրոպան մեզ մերժում է։ Բնավ՝ ո՛չ։ ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է 270 մլն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիր, 2.5 մլրդ եվրոյի սպասվող մոբիլիզացվող ներդրումային պորտֆել, 30 մլն եվրոյի ոչ մահաբեր աջակցություն, ռուսական սահմանափակումներից հետո՝ ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ, հայկական ապրանքների երկամյա, ժամանակավոր մաքսային արտոնություններ և այլն։

Իրականության հետ համադրման տեսանկյունից պատկերը ավելի քան խոսուն է։ 2026 թվականի հունվար–հուլիսին Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 1.44 մլրդ դոլար, իսկ ամբողջ ԵՄ՝ մոտ 592 մլն դոլար։ Այսինքն՝ անգամ ռուսական սահմանափակումների պայմաններում Ռուսաստանի շուկան ավելի քան երկու անգամ գերազանցում է ԵՄ ուղղությունը։

Մինչդեռ Հայաստանը թեկնածու երկիր չէ, անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, վիզային ազատականացման հաստատված ժամկետ չունի, իսկ ԵՄ-ից պայմանագրային անվտանգության երաշխիք չի ստացել։

Հայաստանի համար վտանգը եվրոպական ուղղություն ընտրելը չէ։ Վտանգը գործընթացների սխալ հերթականությունն է՝ Ռուսաստանի հետ հակադրության քաղաքական և տնտեսական ծախսերը կրել հիմա, իսկ եվրոպական փոխարինող հնարավորություններն ակնկալել, որ կստացվեն ապագայում, բայց՝ պայմանականորեն և առանց երաշխավորված ժամկետի։

Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ։ Հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները՝ նախապես ստեղծելով այլընտրանքներ, թե՞ նախ քանդում է գործող կապերը՝ ապագա և չերաշխավորված խոստումների դիմաց։ Իսկ իրականությունն այն է, որ Եվրոպան Հայաստանի առջև դուռը չի փակում, բայց նաև ներս մտնելու երաշխիք չի տալիս և առայժմ չի ստանձնում Ռուսաստանի հետ հնարավոր խզման ամբողջ արժեքի փոխհատուցումը։ Նա առաջարկում է աստիճանական, պայմանական ու իր համար վերահսկելի մերձեցում։

Պետականորեն պատասխանատու քաղաքականությունը պետք է մինչև անշրջելի քայլեր կատարելը Բրյուսելից ստանա չափելի պատասխաններ՝ ժամկետների, շուկայի հասանելիության, ֆինանսական անցումային փաթեթի, էներգետիկ անվտանգության և քաղաքական երաշխիքների վերաբերյալ։ Հակառակ դեպքում եվրոպական ինտեգրումը կարող է Հայաստանի համար դառնալ ոչ թե հաշվարկված ռազմավարություն, այլ արկածախնդիր ու թանկարժեք սպասում»,- նշել է նա։