Հզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ
Հարավային Շվեյցարիայի Պիոտա քաղաքում՝ Ռիտոմի հիդրոէլեկտրակայանում, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է 20 Minuten-ը։
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել, իսկ օբյեկտի մի մասը վնասվել է։
Կան տուժածներ, և չի բացառվում, որ մարդիկ կարող են մնացած լինել փլատակների տակ, նշում է պարբերականը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Պայթյունի պատճառը և այն, թե հիդրոէլեկտրակայանի կոնկրետ որ հատվածում է այն տեղի ունեցել, դեռ պարզվում են։