Համոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց ԵկեղեցունՈւկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՌուբեն Վարդանյանի ապօրինի պահման հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդինTRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. ԲայրամովՕդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայրս ասում էր՝ «թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք». Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Էնթերփրայզ Արմենիա»-ի և պետական այլ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Լեհաստանի պետական կառույցների և պետքարտուղար Բոսացկուն ուղեկցող գործարար պատվիրակության ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի արտաքին առևտրի ընդլայնումն ու ակտիվացումը, Հայաստանում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան–Լեհաստան տնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Բացման ելույթով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Մասնակիցներն ընդգծել են Հայաստան–Լեհաստան տնտեսական կապերի հետագա ակտիվացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի խթանման քաղաքական հանձնառությունը՝ հատկապես ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական կապերի ընդլայնման քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանն իր բացման խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնավորապես նշել.

«Սա մեր նախարարության կողմից նորացված մանդատի շրջանակներում գործարար համայնքի հետ կազմակերպվող առաջին միջոցառումն է։ Նախկինում մենք գործում էինք որպես Արտաքին գործերի նախարարություն, իսկ այժմ՝ որպես Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, ինչը ենթադրում է մեր գործընկեր երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հետ ներգրավվելու առավել լայն պարտավորություններ, գործառույթներ և, միևնույն ժամանակ, հնարավորություն:

(….)

Եթե դիտարկենք վերջին տարիների առևտրաշրջանառության ցուցանիշները, ապա տեսնում ենք կայուն աճ․ 2025 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 19 միլիոն եվրո՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 12 միլիոն եվրոյով։

Այս տարի, երբ վերջին ամիսներին Հայաստանը հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում բախվում է տնտեսական որոշակի դժվարությունների, Լեհաստանն առաջին երկրներից էր, որն առաջարկեց իր աջակցությունը, և լեհական շուկան բացվեց հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։

(….)

Այսօր Լեհաստանից ժամանած պատվիրակության կազմն ինձ վստահություն և լավատեսություն է ներշնչում, որ մենք կունենանք շատ արդյունավետ և արգասաբեր քննարկումներ՝ մեր երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերն առավել ամրապնդելու նպատակով»:

Մասնակիցները նաև կարևորել են Հայաստան-Եվրոպական միության ռազմակավարական օրակարգի առաջմղման արդյունքում առկա հնարավորությունները Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրային, ներդրումային և գործարար համագործակցության հետագա ընդլայնման համար։

Միջոցառումը շարունակվել է B2B ձևաչափով հանդիպումներով, որոնց մասնակցել են հայաստանյան և լեհական շուրջ 40 ընկերություններ՝ ներկայացնելով տարբեր ոլորտներ, այդ թվում՝ բանկային, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, շինարարության և ապահովագրության ոլորտները։