Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՊեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասներըԱնսպասելի ստուգումնե՞ր, թե՞ տեսախցիկի համար կազմակերպված այցերՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսրայելի պահանջով Արևելյան Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 30 օրվա ընթացքում կփակվիՀեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունիԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասյունն ու գովազդային վահանակը. կա վիրավnր Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն
Հասարակություն

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմի հայտարարությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է համարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել այդ խուզարկությունների ընթացքում թույլ տրված մի շարք էական խախտումներ, որոնք վկայում են քննչական մարմնի կողմից իրականացված գործողությունների ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մասին։

1. Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:

Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական։

2. Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով:

Քննչական կոմիտեն առգրավել է Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդեր և ժամացույցներ՝ ակնհայտորեն կամայական ձևով և շոուներ բեմադրելու նպատակով։ Այս իրերի օրինական բնույթը հերքող որևէ ապացույց գոյություն չունի. դրանք ընտանիքի կողմից դեռևս 1970-ական թվականներից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված իրեր են: Դատարանի որոշմամբ՝ որպես որոնման և վերցնելու ենթակա օբյեկտներ, նշված չեն եղել նկարներ, զարդեր, ժամացույցներ, զարդատուփեր, գրիչներ և գրելու հավաքածուներ։ Չնայած դրան՝ քննչական խումբը կամայականորեն առգրավել է նշված իրերը՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմքի այն մասին, որ դրանք հանդիսանում են հանցագործության գործիք կամ արդյունք, կրում են հանցագործության հետքեր կամ որևէ այլ կերպ առնչվում են գործի հանգամանքներին։

3. Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն:

Առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել որևէ հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ տարբերակիչ հատկանիշներ, որոնք թույլ կտային դրանք որևէ կերպ կապել Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։

4. Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Պաշտպանության կողմի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվում են անձանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես՝ բնակարանների ներքին կահավորանքի պատկերներ և նմանատիպ այլ տեղեկություններ։ Նման գործելաոճը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։ Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը։

Միաժամանակ, կոչ ենք անում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության կողմը շարունակելու է հետևել գործի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին»։