Իրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ը ռազմական ռեսուրսների լուրջ սպառում է ապրում և ի վիճակի չէ շարունակել ակտիվ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին, հաղորդում է Irna-ն։
Մարքեզի նահանգի Արաք քաղաքում լրագրողների հետ զրույցում նա Հորմուզի նեղուցն անվանել է առանցքային գործոններից մեկը, որն ազդում է ներկայիս դիմակայության զարգացման և նոր համաշխարհային կարգի ձևավորման վրա։
ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է նաև Պարսից ծոցում ամերիկյան ռազմածովային խմբավորման զգալի կրճատման մասին։ Նրա պնդմամբ՝ մինչև հակամարտության ակտիվ փուլի սկիզբը տարածաշրջանում տեղակայված էր 30-40 մարտական ամերիկյան նավ, մինչդեռ այժմ ամերիկյան նավատորմի հիմնական ուժերը, ենթադրաբար, հեռացել են Իրանի ափերից հարյուրավոր կիլոմետրեր։
Մոհեբբին նշել է, որ ծովում ռազմական նավերի երկարատև ներկայությունը զգալի նյութական և լոգիստիկ ռեսուրսներ է պահանջում: Նրա գնահատմամբ՝ սպառումը վերաբերում է ոչ միայն ամերիկյան ռազմական տեխնիկային, այլև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին։