Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան
ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետԳորիսում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ
Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց․ Պապիկյանը զորամաս է այցելել (տեսանյութ)
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ ԱնանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 2,9 հազար տոննա ռուսական հացահատիկՀանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը. շահառուին կտրվի մինչև 250 000 դրամի վաուչերԻրազեկում. Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ
«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
Մամուլ

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։ «Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։

Ինչո՞ւ եմ սա համարում ապօրինություն։ Ըստ համալսարանի կանոնադրության, ռեկտորը, որն ընտրովի պաշտոն է, ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։

Ընտրվելուց հետո նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին է ընտրվել համալսարանի ռեկտոր, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, բայց նրա լիազորությունների ժամկետի ավարտից ավելի քան չորս ամիս առաջ տրվում է նոր մրցույթի հայտարարություն։ Սա գնահատում եմ որպես համալսարանի կանոնադրության խախտում, որովհետև եթե ռեկտորի ընտրության մրցույթի հայտարարություն են տալիս, նշանակում է՝ ռեկտորի թափուր պաշտոն է առաջանում։ Արդյոք լիազորությունների ժամկետի ավարտից չորս ամիս առաջ կարելի՞ է համարել, որ ռեկտորի պաշտոնը թափուր է։ Կարելի էր նույն հաջողությամբ մեկ կամ երկու տարի առաջ հայտարարել։ Այստեղ խելամտության ինչ-որ չափանիշ պետք է լինի։ Սովորաբար նման հայտարարություններն արվում են մեկ ամիս առաջ»,-ասում է Սողոմոնյանը։

Լավ, ո՞րն է այսպիսի խախտման պատճառը։ Մեր զրուցակցի կարծիքով, պատճառն այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանը լինի մրցակցությունից դուրս, այսինքն՝ փաստացի խախտվում է ընտրության մրցակցայնության սկզբունքը։ «Հայտարարությունը տրվում է օգոստոսի 14-ին, դա ակադեմիական համայնքի համար արձակուրդային շրջան է։ Ըստ հայտարարության՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է դրվում օգոստոսի 31-ը։ Ակադեմիական կյանքն ակտիվանում է մոտավորապես օգոստոսի 23-ից, դասախոսների համար՝ ավելի շատ սեպտեմբերի 1-ից։ Մարդիկ, ովքեր կարող էին լինել պոտենցիալ հավակնորդներ այդ պաշտոնի համար, արձակուրդային բուն շրջանի մեջ են, և հանկարծ սեպտեմբերին անակնկալի են գալիս, որ հանգստի շրջանում ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել։ Մանրամասնենք, թե ինչ պետք է անի պոտենցիալ հավակնորդը։ Պետք է կազմի հավակնորդի ծրագիր, որպեսզի մասնակցի մրցույթին։ 14 անուն փաստաթուղթ են պահանջում, որոնցից կարևորագույնն այս պարագայում համարում եմ հավակնորդի ծրագիրը, որը նա պետք է ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին։ Ըստ ֆորմալ ընթացակարգի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ծանոթանա այդ ծրագրի հետ, ընտրության օրը ռեկտորի թեկնածուները ելույթներ ունենան, նրանց հարցեր տան և այլն։ Ցանկացած պոտենցիալ հավակնորդ, որը մտածում էր՝ առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնի համար, գիտեր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը լինելու է դեկտեմբերին, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Մարդն ունենում է աշխատելու տևական ժամանակ՝ բոլոր փաստաթղթերը հավաքելու, ծրագիր կազմելու, որովհետև այն ստեղծագործական շարադրություն չէ, որ գրես, պետք է տվյալներ ուսումնասիրես և այլն։ Իսկ այս իրավիճակում Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերում մրցակցային անհամաչափ ու անթույլատրելի առավելություն իր պոտենցիալ մյուս մրցակիցների նկատմամբ։ Պատահական չէ, որ փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին, և բացի Հովհաննես Հովհաննիսյանից, ոչ ոք չի դիմել մրցույթին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 2-ին համալսարանի կայքէջում դրվել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենն էլ բավարար չէ, պարզվում է, որ օգոստոսի 13-ի՝ հարցման կարգով նիստի ընթացքում ընդունվել է ռեկտորի ընտրության նոր ընթացակարգ։ «Գործողը ճանաչել են ուժը կորցրած, նոր ընթացակարգ են մշակել, ընդունել, բայց այն չեն հրապարակել։ Հավակնորդի համար կարևո՞ր է տեղյակ լինել այդ նոր ընթացակարգին։ Օրինակ՝ հասկանա, թե որքան է լինելու ելույթի տևողությունը, ինչպես է տեղի ունենալու ձայների հաշվարկը, բազմաթիվ հարցեր կան։ Ընթացակարգը չտեղադրելով՝ ինֆորմացիոն «բլոկադայի» են ենթարկում ցանկացած պոտենցիալ հավակնորդի և իրականացնում ռեկտորի ընտրություն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԵՊՀ ռեկտորի ընտրության նոր և չհրապարակված ընթացակարգի, ռեկտորի՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրության և այլ հարցերի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանին։ Արձագանքեց՝ կճշտի, թե արդյոք համալսարանն ունի՞ դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ, ու հավելեց՝ և՛ ունենալու, և՛ չունենալու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը նա մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց, ինչպես նաև չպատասխանեց մեր հեռախոսազանգին, թեպետ մենք տեղեկացրել էինք, որ հրապարակում ենք պատրաստում, որը տպագրվելու է հաջորդ օրվա (այսօրվա) համարում։ Այդուամենայնիվ, մենք էլի պատրաստ ենք հրապարակել ԵՊՀ-ի տեսակետը այս հարցերի վերաբերյալ, եթե, իհարկե, կա տեսակետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում