Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան
ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետԳորիսում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ
Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց․ Պապիկյանը զորամաս է այցելել (տեսանյութ)
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ ԱնանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 2,9 հազար տոննա ռուսական հացահատիկՀանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը. շահառուին կտրվի մինչև 250 000 դրամի վաուչերԻրազեկում. Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ
«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
Մամուլ

«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` զենք-զինամթերք պահելու արհեստական մեղադրանքով, վաղաժամկետ-պայմանական ազատ չի արձակվի։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը հայտնի է նրանով, որ ազատ է արձակել սպանության մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին՝ Ալիկ Բանդուրյանին, եւ այլն, այս տարվա հուլիսին մերժել է Մինասյանի վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման վերաբերյալ միջնորդությունը։

Մենք զրուցել ենք Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ։ Նա դատավորի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ «Եթե դատական ակտի պատճառաբանության վերլուծություն անենք, այդտեղ ընդհանրապես պատճառաբանություն չկա, որովհետեւ բացասական կողմ չկա։ Դատարանն ազատ արձակումը մերժել է բացառապես այն հիմնավորմամբ, որ Աշոտ Մինասյանը մեղքը չի ընդունում։ Աշոտ Մինասյանը դատական նիստերի ժամանակ հայտարարեց, որ գիտակցում է՝ ապրում է Հայաստանում, կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իր մեղքն ընդունել-չընդունելը որեւէ նշանակություն չունի, պետության կողմից նշանակված պատիժը կրում է, որը դատավճռով է նշանակված։ Մենք էլ սոցիալ-հոգեբանական էքսկուրս կատարեցինք, թե ինչու է այդ մեղքն ընդունելը դատարանների կողմից հաշվի առնվում․ մեր գնահատմամբ՝ դա քրեական ենթամշակույթին տուրք տալու դատարանի մղումն է։ Ի՞նչ իմաստով եմ ասում․ բոլորիս քաջ հայտնի է, որ Սովետական Միությունում, այդ ենթամշակույթի շրջանակում, կար հասկացողություն՝ «ատկազ»-ով դատվելու, այսինքն՝ մեղքը չընդունելու: Ու Սովետական Միությունն այդ հանգամանքը կարեւորել է նրանով, որ այդ «մեղքը չընդունելու» տարբերակներ անձանց մոտ չլինեն։

Հիմա մենք լրիվ ուրիշ հասարակությունում ենք ապրում, լրիվ ուրիշ իրավիճակ է, բայց դատարանի կողմից մեղքը չընդունելը դիտվել է «ազատ չարձակելու» պայման, մնացած առումներով Աշոտ Մինասյանը, իմ գնահատմամբ, ենթակա էր ազատ արձակման»։

Անդրադառնալով օրեր առաջ Սրբուհի Գալյանի արած հայտարարությանը, թե այս տարի անազատության մեջ գտնվող 117 անձի նկատմամբ «պայմանական-վաղաժամկետ» է կիրառվել, փաստաբանն ասաց․ «Ես չեմ բացառում, որ այդքան մարդու նկատմամբ պատժի մեղմացում, ազատ արձակում եղել է, բայց վստահեցնում եմ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով օրենքները մի կողմ են դրվում, ամբողջ պետական ապարատը գործում է՝ բացառապես դրված նպատակն ի կատար ածվելու համար։ Նույն՝ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Քրեակատարողական ծառայությունը եւ Պրոբացիայի ծառայությունը դրական զեկույցներ էին տվել Աշոտ Մինասյանի հետ կապված, բայց խնդիրն այն է, որ պետությունը միայն նախարարությունով չի սահմանափակվում։ Մենք գիտենք, թե էս ամեն ինչը որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, ու այնպես չէ, որ արդարադատության նախարարությունն իր աշխատանքը գեր-գերազանց կատարում է։ Պետության մեջ վաղաժամկետ-պայմանական ազատ արձակելու մեխանիզմները չեն գործում, որովհետեւ որեւէ օբյեկտիվ դիտորդ ինձ չի կարող համոզել, որ կոնկրետ Աշոտ Մինասյանի դեպքում օբյեկտիվ պատճառներ են եղել․ առողջական խնդիրներ, դրսեւորած վարքագիծ, ՔԿՀ-ում մնացած գործողությունները։ Եթե ինքն ազատ չի արձակվում, ո՞վ է ազատ արձակվում։ Ինչի՞ համար է պատիժ նշանակվում՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, դատապարտյալին ուղղելու, նոր հանցագործությունը կանխելու հետ կապված։ Այդ բոլոր գործողություններն իրականացնում են ՔԿԾ-ն, պրոբացիան։ Հիմա այդ մարմինները եկել են, ասում են. մեր գործողությունները կատարել ենք մեր պլանով` արդյունք է տվել, եւ այդ մարդը ենթակա է ազատ արձակման։ Գնում ենք դատարան, դատարանը մի դատական նիստով, տեսնելով այդ մարդուն, ասում է՝ չէ, ես տեսնում եմ, որ էլի պետք է կրի պատիժ։ Այդ մարդը հետ է գնում ՔԿՀ, ծառայությունն ասում է՝ ես իր հետ աշխատանքներն ավարտել եմ, ի՞նչ պիտի հորինի` անի։ Դրա համար մենք ունենք գերծանրաբեռնվածություն ՔԿՀ-ներում»»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում