Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան
ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետԳորիսում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ
Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց․ Պապիկյանը զորամաս է այցելել (տեսանյութ)
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ ԱնանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 2,9 հազար տոննա ռուսական հացահատիկՀանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը. շահառուին կտրվի մինչև 250 000 դրամի վաուչերԻրազեկում. Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ
«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
Մամուլ

Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Մեզ դիմած քաղաքացին (նրա ցանկությամբ՝ անունը չենք հրապարակում) պատմեց, որ իրեն ու եւս 6-7 հոգու սեպտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել՝ ժամը 22։00-00։00-ն պահել, որտեղ էլ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։ Նա 10 տարուց ավելի Երեւանի ծայրամասում «պարկովշչիկ» է աշխատում՝ այդպես վաստակելով օրվա հացը։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները՝ նրանց ղեկավար Ավետ Բաբայանի հետ, իրեն եւ մյուս «պարկովշչիկներին» պարբերաբար տարել են ոստիկանության բաժիններ, վարչարարություն իրականացրել, տուգանել, ասել, որ այլեւս չզբաղվեն այդ «գործով», սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար նրանք շարունակել են աշխատել։

Հերթական «նախազգուշացումը» Բաբայանն արել է սեպտեմբերի 7-ին՝ այս անգամ՝ ինքն անձամբ ծեծելով ու նվաստացնելով այս անձանց: «Քաղաքապետարանի աշխատողները տարան մեքենայով Կենտրոնի բաժին, նույն ձեւի գրեցին, արձանագրեցին, արդեն ուզում էինք գնայինք, մեկ էլ քաղաքապետարանի աշխատողներն ասեցին՝ մի րոպե սպասի, իմ հետեւից բերեցին 6-7 հոգի պարկովշչիկ։ Քաղաքապետարանի աշխատողներից մեկը եկավ՝ բռունցքով խփեց փորիս, ասեց․ «Լավ պրես ունե՞ս»։ Հետո ասեց՝ 10 րոպեից կտեսնես հալդ, ու ասեցին՝ հեռախոսներդ հանեք, որ չնկարեք, չձայնագրեք։ Սաղին շարեցին 4-րդ հարկի միջանցքում, հետո եկավ Ավետ Բաբայանը՝ մի քանի հոգու հետ, բոլորին քֆուրներ տվեց` ամեն մեկին հերթով ասեց ու սկսեց հերթով խփել։ Մեկը լացում էր, ասում էր՝ մի լացի, հաջորդ անգամ ուրիշ տեղ կտանեմ։ Խփողը մենակ ինքն էր։ Եկավ, ինձ մոտեցավ, 2 անգամ խփեց ծնոտիս։ Մարդ կար էնտեղ, որից արյուն էր գալիս։ Հետո իր աշխատողներին ասեց՝ սրանց թողեք՝ գնան: Չեմ ասում էլ էդ քֆուրները, ասեց՝ հաջորդ անգամ ուրիշ տեղ ա խոսացվելու։ Ոստիկանները էշի նման կանգնած` նայում էին․․․ Ինքն իրավունք ունի՞ գալ Կենտրոնի բաժին, բոլորի ներկայությամբ խփի»։ Ըստ մեր զրուցակցի՝ ոստիկանները դիտորդի դերում են եղել, ոչ ոք իրենց չի մոտեցել, ոչինչ չի ասել, չի խանգարել քաղաքապետարանի աշխատակցին։

Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ից հաստատեցին․ սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործընկերների հետ հերթական համատեղ միջոցառումն է իրականացվել․ «Քաղաքապետարանի գործընկերների հետ պարբերաբար նման միջոցառումներ իրականացվում են, հերթականը եղել է նաեւ սեպտեմբերի 7-ին»։ Սակայն «պարկովշչիկների»՝ բաժնում ծեծի ենթարկվելու վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին․ «Չենք մեկնաբանում»։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության բաժնի ղեկավար Ավետ Բաբայանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2025-ին Բաբայանը կրկին սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ է ստացել Ավետ Բաբայանից, որից հետո հարձակվել են իր վրա՝ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն, եւ ինքը վստահ է, որ կազմակերպիչն Ավետ Բաբայանն է։ Վերջինս հերքել էր իր առնչությունը, սակայն դրանից հետո Տիգրան Ավինյանը նրան խիստ նկատողություն էր տվել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում