Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Օկուպացված Արցախի Իվանյանի շրջանում ականային պայթյունի միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում են Ադրբեջանի ականազերծման գործակալությունից՝ գործակալության աշխատակից Անար Իֆթիխար օղլու Հասանովը (ծնված 1990 թվականին) ծառայողական պարտականությունները կատարելիս հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի շրջանում վիրավորում է ստացել։
Տուժած աշխատակիցը տարհանվել է շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։