Սև ծովում բեռնատար նավին անօդաչուների հարվածի հետևանքով ադրբեջանցիներ են զոհվել և վիրավորվել
Ադրբեջանի երկու քաղաքացիներ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են Սև ծովում գտնվող օտարերկրյա բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նավն անօդաչուների հարձակման է ենթարկվել սեպտեմբերի 9-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն աշխատանքները համակարգում է երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան պետությունների իրավասու մարմինների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ բժշկական հետազոտությունից և բուժումից հետո նախատեսվում է վիրավորված քաղաքացիների վերադարձը Ադրբեջան։