Պաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀամայնքային nստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապшրտված և հանցավnր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. ՊաշտպանԽոշոոր հրդեհ Չինաստանի բեռնատար նավերից մեկում. կա 20 զոհՍամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն ու 3 մլն դրամՍև ծովում բեռնատար նավին անօդաչուների հարվածի հետևանքով ադրբեջանցիներ են զոհվել և վիրավորվելԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըՁևավորվել է «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը». ՏոնոյանՀայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե ԹանդիլյանՍևանում ժամանակակից ջերմոց կկառուցվի, կառավարությունը 111 մլն դրամ կտաՀայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներինԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի
Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանը կարողանում է կանգնած տեղից թռչել երկինք, հերքե՞մ էդ տեղեկությունը․ փաստաբանը հեգնում է Խաչատրյանի՝ թենիս խաղալու մասին լուրերը (տեսանյութ)
Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության հանրային խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ
Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին Իրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտել (տեսանյութ)Ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ. ԶաքարյանԱռնո Բաբաջանյան 60/2 և 60/3 հասցեների մոտ կանգառը կարգելվիԿասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Նժդեհ Իսկանդարյան
ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետԳորիսում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ
Յուրաքանչյուր զինծառայող իր մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց․ Պապիկյանը զորամաս է այցելել (տեսանյութ)
Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ ԱնանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս 2,9 հազար տոննա ռուսական հացահատիկՀանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիրը. շահառուին կտրվի մինչև 250 000 դրամի վաուչերԻրազեկում. Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ
«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն
Հասարակություն

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։

Ինչի՞ մասին է հետազոտությունը

Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։

Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝

-որքանով է սովորողը ընկալում միջին ծավալի տեքստի հիմնական միտքը, գտնում անհրաժեշտ տեղեկությունը մեկ կամ մի քանի տեքստերում, կատարում պարզ եզրահանգումներ, համեմատում պնդումներ և այլն (ընթերցանություն)
-որքանով է սովորողը կարողանում ընտրել անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից, գծապատկերներից, հասկանում պարզ ֆունկցիոնալ կապերը, մեկնաբանում արդյունքները (օրինակ՝ համեմատել երթուղիները կամ փոխարկել արժույթը), բացատրում ծանոթ երևույթները, գնահատում աղբյուրների վստահելիությունը և պնդումը հաստատող ապացույցը (մաթեմատիկա, բնական գիտություններ)։

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել այս հետազոտությանը

PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։

Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը

PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։

PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։

Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը

Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։

Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

-հարմարվողականությունը՝ 9 միավոր,
-նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
-դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
-դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
-զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
-ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
-դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար.

-Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի,
-Համաշխարհային բանկի գնահատմամբ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել,
-Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,
-Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,
-ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,
-Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,
-Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),
-Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,
-Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),
-Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,
-Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝ հաստատվել է հաջորդ 300 դպրոցի ծրագիրը. հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է,
-Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,
-Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,
-Վերջին 2 տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

Հետևություն և արձանագրում

Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։