Հրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լուսանկար է հրապարակել և կց գրել.
Հայ կինոյում դատավորի կերպար, որպես այդպիսին, առկա չէ։ Ում կերպար ասես՝ կա, բայց դատավորի՝ չկա։
Եվ ահա Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում այդ բացը լրացվելու է։ Այն էլ՝ ում կողմի՞ց - վարպետի՝ Հրանտ Թոխատյանի կողմից։ Ինձ էլ պատիվ է վիճակվել մի փոքր «կոնսուլտանտություն» անել ու մի փոքր լումա ունենալ այդ կերպարի իրատեսական ու համոզիչ լինելու մեջ։
Չգիտեմ՝ երբ է լինելու առաջնախաղը, բայց Հրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը հաստատ ստացված կերպար է լինելու։ Հաստատ լիքը մտորելու տեղ է տալու բոլորիս, հատկապես ներկա ու ապագա դատավորներին