ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ը
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից առաջ եղած մակարդակի ընդամենը 10%-ը։ Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդակցության գծով տնօրեն Ջուլի Կոզակը։
«Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչպատերազմյան մակարդակի միայն տասներորդ մասը։ Մեզ հայտնի է, որ որոշ երկրներում օգտագործվել են նավթի և գազի ռազմավարական պաշարները, սակայն ժամանակի ընթացքում դրանք անհրաժեշտ կլինի համալրել»,– լրագրողներին ասել է Կոզակը։