Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալում
«Ցավալի բան է գիտակցել, որ մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում:
Ինքս ճանաչում եմ Մարինեին, տևական ժամանակ նույն աշխատակազմում եմ աշխատել: Հիանալի մարդ է, ընտանիքի լավ մայր, ով այդպես էլ չհաշտվեց որդու կորստի հետ:
2023 թվականի արցախյան մեծ գաղթից հետո Մարինեին պարբերաբար հանդիպում եմ Եռաբլուրում, որտեղ ժամերով նստում է որդու՝ Յաշկայի շիրմաքարի առաջ, վստահ եմ՝ մտքերով անվերջ զրուցում:
54-ամյա Մարինե Սարգսյանի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ:
Մարինեին առողջություն և տոկունություն եմ մաղթում՝ հույսով, որ մեծաթիվ մարդկանց, կազմակերպությունների մասնակցությամբ դրամահավաքն իր նպատակին կծառայի:
Թեմայի մանրամասների, կապի հաստատման և սատարման ճանապարհների մասին լինկը մեկնաբանություններում կդնեմ»: