Ռուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»
Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Բոլոր ֆռանգյուլներն ունեն բացատրություն։ Այդ բացատրությունն առաջին հերթին հենց իրենց համար է – իրենք իրենց են փորձում համոզել, որ իրենց մեղադրողները սխալ են, իսկ իրենք՝ ճիշտ։
Բայց մարդու «ներքին սահմանադրությունը» անփոփոխելի «հոդվածներ» ունի – օրինակ, դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է։ «2+2»-ի պես։ Ու բոլոր ֆռանգյուլները, եթե նույնիսկ դա չեն հասկանում, ապա զգում են «մաշկով»։ Զգում են ու անընդհատ փորձում են իրենք իրենց համոզել, որ իրենց մեղադրողները սխալ են, իսկ իրենք՝ ճիշտ։ Սիզիփոսի պես»։