Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքները
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը 25 բազիսային կետով բարձրացրել է իր երեք հիմնական տոկոսադրույքները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Նիստից հետո կարգավորող մարմնի տարածած հայտարարության համաձայն՝ ավանդային գործիքի տոկոսադրույքը բարձրացվել է մինչև տարեկան 2,5%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ մինչև 2,65%, իսկ սահմանային վարկավորման գործիքի տոկոսադրույքը՝ մինչև 2,9%։