Լիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն Հռոմում
Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը կհավաքվեն Հռոմում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ութերորդ փուլն անցկացնելու համար։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպման մասնակիցները կքննարկեն երկրի հարավային շրջաններում նոր փորձնական գոտիների ձևավորման հարցը, որոնք կգտնվեն Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է օգոստոսի 4-6-ը։
Սեպտեմբերի 4-ին իսրայելական կողմը բարի կամքի դրսևորում էր արել՝ ազատ արձակելով կալանավորված հինգ անձանցից բաղկացած խմբի, ինչը պայմաններ էր ստեղծել երկկողմ երկխոսությունը վերսկսելու համար։