Օկուպացված Մարտակերտում ականի պայթյունից վիրավորվել է հերթական ադրբեջանցին
Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ական է պայթել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
21-ամյա Սարխան Ռուստամզադեն, ձիով չականազերծված տարածքով տեղաշարժվելիս, պայթել է հակահետևակային ականի վրա։
Երիտասարդը թեթև վնասվածքներ է ստացել և փրկարարների կողմից տարհանվել:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։