Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանի միլիարդներն օֆշորում են, իսկ բնակչության հիմնական մասը՝ աղքատ

Համաշխարհային Բանկը ներկայացրել է Հայաստանի աղքատության ցուցանիշները, այն ներկայացվում է 2 առանձին չափանիշներով, 2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել Է 26%, իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից՝ 76 %-ը։ Օրինակ, Վրաստանում 5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը 2014 թվականին կազմել Է 69%, իսկ 2.5 դոլարի տեսանկյունից` 32%։

Օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցողներին կարելի Է համարել միջին խավի ներկայացուցիչ։ Ու ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում միջին խավը շուրջ 3%-ի սահմաններում է։

Ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցող հայաստանցիների թիվը բնակչության 3.22 %-ն է։ Բնակչության 20 % ամենաունևոր խավին բաժին է ընկնում համախառն սպառման մոտ 40 %-ը, իսկ 20 %-ը ամենաաղքատ խավին՝ մոտ 8 %-ը։

Այն, որ Համաշխարհային բանկի տվյալները Հայաստանի աղքատության վերաբերյալ մոտ է իրականությանը ավելի քան պարզվել է հենց ապրիլ ամսին, երբ Արցախա-ադրբեջանական սահմանին զոհվածների տները այցելելիս ուրվագծվեց Համաշխարային բանկի հետազոտության ողջ ճշմարտացիության գունապնակը:
Եթե ստրկատիրական դարաշրջանում ստրուկներին հացով և ջրով էին կերակրում, ապա անկախությունից հետո հայերիս համար Ադամի և Եվայի հագուստն է փոփոխության ենթարկվել: ՀՀ բնակչության զգալի մասը երջանիկ է, որ այդ օրն էլ մի բան կարողացավ ուտել ու քնել, իսկ թե որտեղ և ինչ՝ այլ հարց է:

Հետազոտություն չկա, թե ՀՀ բնակչության քանի տոկոսը բնակարան չունի, կամ եթե բնակարան ունի՝ ինչ պայմաններում է ապրում: Երկրի բնակչությունդ սոված է, հաճախ է սոված գնում դպրոց կամ աշխատանքի, եթե տարիներ առաջ նման ցուցանիշներ լիներ, հասկանալ կարելի է, երկիրն անկախացել է, դժվարությամբ է դուրս գալիս ճգնաժամից:

Սակայն միայն այն, որ վերջին տասը տարում 9.5 մլրդ դոլար է անօրինական դուրս եկել Հայաստանից՝ օֆշոր, հակադարձ համեմատական է հանրապետությունում ընդհանուր սոցիալական իրավիճակին: Հայաստանցիներից գողացել են աշխատավարձը, բարեկեցությունը, բնակարանը, տնտեսական զարգացումը, առողջապահական ապահովագրությունը. երկրում համատարած աղքատության սինդրոմ կա: Անգամ այն մարդիկ, ում ձեռքերում քիչ թե շատ իշխանություն, ֆինանանսներ է հասու դառնում, անմիջապես վերածվում են հանցագործների՝ ոչ դաժան իմաստով: Աշխատում են առավելագույնը տուն տանել, քանի որ չեն կարող ապագայի վրա հույս դնել, որ վաղն էլ այդ փողն ու իշխանությունը կունենան: Այսպես կամաց-կամաց երկրի բանկչությունը վերածվել է մանր ու միջին կամ խոշոր խարդախների, խաբեբաների ու քցողների և դա լավ օրից չէ: Մարդիկ ապրում են ամեն օր սովի ու անտանիք հեռանկարն աչքերի առջև: Իսկ այն հնարավոր էր տնտեսապես զարգանալ, հանդիպում է այդ սովի հեռանկարի առջև ծնկածների արգելանքին. այս մարզի հանգուցյալների ես եմ թաղելու, այն համայնքի դպրոցներին ես եմ սնունդ, կարևոր չէ որակը, ես եմ մատակարարելու, այն մարզի համայնքների տրանսպորտի իմ ազգականները պետք է սպասարկեն և այսպես շարունակ:

Հայաստանի իրականությունը ամբողջովին տարբեր է այն իրավիճակից, որին աշխարհը սովորել է տեսնել. այստեղ հայերը այլ հասարակարգ են կերտում, այլ չափանիշներով: Միայն ափսոս ժողովուրդը, որ կարող է զարգանալ, անկորղ է շենացնել երկիրը, կարող է ժառանագներ պարգևել երկրին, ավելին քան այս պահին, սակայն դատապարտված է աղքատության, իսկ երկրի միլիարդները օֆշորում են: ՀԲ-ն երկիրը ընկալում է որպես աղքատագույն երկիր: