Հաջիև. Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջան
Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջան, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ և շարժվում ենք այդ ուղղությամբ», - ընդգծել է նա։
Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։