Առուշ Առուշանյանը ՔՊ-ն դաշինք է ձևավորելու. Փաշինյանը հաստատեց
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Առուշ Առուշանյանը լինելու է իրենց թեկնածուն։
«ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ձևավորվելու է «Համերաշխություն» անունով դաշինք։
«Սա այն դեպքն է, որ ինչ-որ առումով ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,- նշել է նա։