Եմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Դուբաբ քաղաքը
Հյուսիսային Եմենում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Դուբաբ ծովափնյա քաղաքը՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մուտքի մոտ։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Անսար Ալլահ»-ի քաղբյուրոյի անդամ Հուզամ ալ-Ասադը։
«Նաև վերահսկողություն է սահմանվել Դուբաբ քաղաքի նկատմամբ», — ասել է շարժման ղեկավարներից մեկը։
Դուբաբը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Կարմիր ծովի ափին և գտնվում է անմիջապես Բաբ Էլ-Մանդեպ նեղուցի մոտ: