2018-ից իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը նոր բացահայտումներ արեց Հայկ Սարգսյանի մասին
ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել: Այս մասին ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։
«Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ՝ ով մեղավոր »,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրեն ու Հայկ Սարգսյանին կապում է շատ երկար պատմություն։
«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներցի մեկնէ։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա խոսեց նաև մի շարք բացահայտումների մասին, որով անցնում է Հայկ Սարգսյանը։