Վովա Վարդանովի որդին ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։
Մինչ ընտրությունն իր ելույթում նա նշեց, որ պաշտոնին վերաբերում է ոչ թե որպես քաղաքական դիրքի, այլ որպես մեծ պատասխանատվության։
«ՀՀ շահը պետք է վեր լինի բոլոր կուսակցական շահերից։ Մենք չենք պատրաստվում կոծկել կարևորագույն խնդիրները, ու այս հանձնաժողովում մենք պետք է պատրաստ լինենք նաև բարձրաձայնել այն հարցերը, որոնք կարող են անհարմար լինել մեզ, մեր ներկայացրած քաղաքական ուժերին կամ գործընկերներին», – ասաց նա իր ելույթում։
Վարդանովը համոզմունք հայտնեց, որ անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից` ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում կուսակցությունները կաշխատեն անխափան։
Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը Վաղինակ Վարդանովը եղել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀԿ փոխտնօրեն, որը ղեկավարում է նրա հայրը ՝ նախկին հետախույզ և ազատամարտիկ Վովա Վարդանովը: