Կառավարությունը խաղող մթերողներին վարկի գրավի 50 % բյուջետային երաշխիք կտա. Պապոյան
«Խաղողի մթերումների նպատակով վարկերի գծով տնտեսվարողների մոտ գրավի ոչ բավար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2026 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը տրամադրվում է մինչև 50% չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել, քան նախորդ տարի արտահանված ապրանքի արժեքը»,-կառավարության նիստում հերթական աջակցող ծրագիրը զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշեց, որ տնտեսվարողը պետության երաշխավորած գրավի չափով խաղողի մթերումը պետք է անի անկանխիկ։
Ծրագրի մյուս բաղադրիչով, ըստ նախարարի, եթե տնտեսվարողները 2024-25 թթ նման վարկային միջոցներ ներգրավել են, ապա բանկերի հետ համաձայնեցված 6 ամիս վճարեն միայն տոկոսադրույքները, իսկ մայր գումարի մարման հետաձգում կատարվի և այդ գոմարներով նորից մթերում անեն։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե զբոսաշրջային ներուժով սպառում են չարտահանվող գյուղմթերքը։