Ռուսական բանակը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Զապորոժիեի մարզում և ԴԺՀ-ում. ՊՆ
Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոգրիշինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նովոգրիշինոն գտնվում է Վոդյանայա գետի (Բիկ գետի վտակ) հարավային ափին՝ Դոբրոպոլիե քաղաքից հարավ-արևմուտք։
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 10-ին ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրիշինո բնակավայրը», - ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները, բարելավելով դիրքերը առաջնագծի երկայնքով, մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2820 զինծառայողի, 20 մարտական զրահապատ մեքենա, դաշտային հրետանու 3 հրանոթ, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակամարտկոցային պայքարի 10 կայան:
ՊՆ-ում նշել են, որ շաբաթվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի 5 մեքենայացված, գրոհային, եգերական, անօդաչու համակարգերի բրիգադների, 2 գրոհային գնդերի, ծովային հետևակի 2 և ազգային գվարդիայի 4 բրիգադների կազմավորումներ:
Բացի այդ, Ռուսաստանի բանակի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը։
Զորևկան գտնվում է Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի սահմանին։ Մինչև 2017 թվականի վարչական փոփոխությունները գյուղը Նովոնիկոլաևսկի շրջանի կազմում էր։
««Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և մեկ օրվա ընթացքում ազատագրել Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը», - ասվում է Ռուսաստանի ՊՆ–ի ամենշաբաթյա ամփոփագրում:
«Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շաբաթվա ընթացքում պարտության են մատնել Կիևի ռեժիմի կենդանի ուժին և տեխնիկային, արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 2215 զինվորական, 1 մարտական զրահապատ մեքենա և 56 ավտոմեքենա:
Շաբաթվա ընթացքում «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը՝ ազատագրելով Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը: